Խոշորացույց

Թշնամու ձեռքին հայտնված Արցախի մշակութային ժառանգությունը. «Խոշորացույց»

Մեր ժողովուրդը չկարողացավ քաղաքական հանրույթ ստեղծել, սակայն դարեր շարունակ ապրել է արարելով, ասում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ մեր ինքնության ամենակարեւոր բաղադրիչն արարումն է։

Արցախի հայթափումից հետո ավելի խորն է զգացվում այն մշակութային կորուստը, որ մենք ունեցել ենք։ Հայկական այս տարածքում թողել ենք մշակութային հսկայական շերտ՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, ցուցանմուշներ, որոնք տարհանելը, հասկանալի է ոչ միշտ էր հեշտ, իսկ որոշ դեպքերում անգամ  անհնար էր։

Բայց մշակութային արտեֆակտերի  տարհանումը հնարավոր էր, անգամ անհրաժեշտ, որովհետեւ մշակութային ու արվեստի շատ գործեր կարելի էր փրկել, կարելի էր թշնամուն չթողնել։

«Երկիրը չպիտի անհատների ուսերին ապրի, չպիտի ունենա առանձին հերոսներ, այլ պետք է ունենա քաղաքացիներ, որոնք համախումբ քաղաքացիական գաղափարաբանությամբ զինված են աշխատում»։
Համլետ Պետրոսյան

Հայաստանում կան գրված օրենքներ, բայց հասարակությունը ոչ թե նա է, որ ունի գրված օրենքներ, այլ որ այդ օրենքները կատարում է, ասում է Համլեհ Պետրոսյանը։

«2016-ի քառօրյա պատերազմից հետո կազմել էինք էվակուացիայի ցուցակներ, բայց երբ 2020-ին գնացի (Արցախ. խմբ.), տեսա, որ մեկը փախել է, մյուսը չկա, այն մեկը չկա, ի՞նչ կարգ, ի՞նչ էվակուացիայի պլան, ո՞վ պիտի դրան հետեւի»,- ասում է Տիգրանակերտի հնագիտական ժառանգությունը փրկած գիտնականը։

Նա շեշտում է, որ ամենաթողությունը, պետական ֆունկցիոների կողմից իր պարտականությունները չկատարելն ու դրա համար չպատժվելը մեր կյանքի սովորական պրակտիկան է։

Բայց միաժամանակ «…որոշ մարդիկ հերոսական արարքներ են կատարել»։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մշակութային ժառանգությունն ու պատերազմը. թեմայի շուրջ զրուցում ենք ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ։

Back to top button