ԿարևորՏնտեսական

Իրանի քաղաքաշինության նախարարը Հայաստանում կքննարկի համագործակցության զարգացման հարցեր

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը ժամանել է Հայաստան, հայտնում են ՀՀ-ում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունից։

«Այսօր, ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար մեծարգո պարոն Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությունը ենթակառուցվածքային ոլորտում  համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ  ՀՀ պաշտոնյաների  հետ քննարկումներ անցկացնելու նպատակով ժամանեց Երևան»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այս տարվա օգոստոսին կայացած հանդիպման ընթացքում կարևորել էին իրանական շինարարական ընկերությունների ներգրավումը Հայաստանում համապատասխան նախագծերի իրականացման գործում:

Back to top button