Հայկական հարց

Հայաստան անվանումը վերացվեց Օսմանյան կայսրության փաստաթղթերում և քարտեզներում․ «Հայկական հարց»

Հայկական հարցը վերացնելու նպատակով թուրքական կառավարող շրջանակները մշակեցին հատուկ քաղաքականություն։ Հայերին սկսեցին համարել պետությանն անհավատարիմ ազգ։ Բեռլինի համաժողովից հետո նաև քաղաքական գործոնով էին թելադրված արևմտահայության հալածանքները։

Այս ամենը թուրքական իշխանություններն անում էին «սպիտակ ձեռնոցներով»՝ քրդերին և մուսուլմանական այլ տարրերին դարձնելով հայասպան գործիք։ Բացի այդ՝ պետական փաստաթղթերից և քարտեզներից հանվեց Հայաստան անվանումը, որի փոխարեն սկսեցին շրջանառել Արևելյան Անատոլիա անվանումը։ Հայկական դպրոցներում արգելվեց հայոց պատմության ուսուցումը՝ փորձելով ջնջել հայության պատմական հիշողությունը։

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ «Թուրքական դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 2-րդ։

Back to top button