Թեհրանում հոկտեմբերի 23-ին տեղի կունենա Անդրկովկասի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ «3+3» ձևաչափով, հայտնում է IRNA-ն:
«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման մասնակիցները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը քաղաքականության, տնտեսության, անվտանգության, տարանցման և էներգետիկայի ոլորտներում։
Տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ առանց արևմտյան պետությունների միջամտության, համարվում է այս խմբի ձևավորման հիմնական նպատակներից մեկը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան)։
«Ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Թեհրանում (Իրան), մենք պատրաստ ենք շարունակել այս ձևաչափով»,- ասել է նա։