Հատվող եթեր

Հավերժական հեքիաթ արարող նկարիչը․ «Հատվող եթեր»

Երազանք, մտորումների խորություն, խորհրդավորություն, անդորր, հեքիաթ, արևային տաք գույներ, վերացական աշխարհ, հույզեր, հետաքրքիր, երևակայական հերոսներ, բնության տարերքների յուրօրինակ պատկերում, ամբողջովին նոր մոտեցում և տարբերվող ձեռագիր. այս և շատ այլ գաղտնիքներ են ամփոփում իրենց մեջ գեղանկարիչ Կարեն Մովսիսյանի ստեղծագործական աշխատանքները:

Սիմվոլիկ և հեքիաթային ստեղծագործական աշխարհ, որն արարում է կյանքի հավերժական շրջապտույտը, գովերգում և կախարդում՝ գույնի և պատկերի շքեղությամբ ու նրբությամբ։

 Ահա հավերժական հեքիաթ արարող գեղանկարչի ստեղծագործական խորհրդավոր, բարի ու գեղեցիկ աշխարհը, որն էլ ավելի է մոտեցնում մարդկանց աստվածային էությանը:

Կարեն Մովսիսյանը ծնվել է Երևանում, նկարել սկսել է մանկուց: Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում:

Մասնակցել է խմբակային և անհատական ցուցադրություններով ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի տարբեր ցուցասրահներում: Զրույց նկարիչ Կարեն Մովսիսյանի հետ:

Back to top button