ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ին Հայաստանի հետ կձևակերպի զենք գնելու մասին պայմանավորվածությունը

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըքորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու մասին պայմանավորվածությունը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում։

«Պետք է թույլ տալ, որ Հայաստանը պաշտպանի իր քաղաքացիական բնակչությանը և ապահովի իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը ֆրանսիական արտադրողներից, մասնավորապես` պայմանագրի ստորագրմամբ, որը թույլ կտա երկրին ապահովել իր օդային պաշտպանությունը», — ասել է նախարարը Parisien թերթին տված հարցազրույցում։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում հայտարարել էր, որ Փարիզը համաձայնություն է տվել ապագայում Երևանի հետ պայմանագիր կնքելուն, որը թույլ կտա Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա տրամադրել։

«Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրերի կնքմանը, որոնք թույլ կտան ռազմական տեխնիկա մատակարարել Հայաստան, որպեսզի նա կարողանա ապահովել իր պաշտպանությունը»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել էր նա։

Back to top button