ԿարևորՀասարակություն

Դեսպան Ներսեսյանը Լորդերի պալատում մասնակցել է ԼՂ-ում տիրող իրավիճակին նվիրված Սաութվարքի եպիսկոպոսի կողմից կազմակերպված քննարկմանը

Հոկտեմբերի 19-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Ներսեսյանը Լորդերի պալատում մասնակցել է Սաութվարքի եպիսկոպոսի կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և Հայաստան բռնի տեղահանվածների ներհոսքի հետևանքով առաջացած մարտահրավերներին:

Դեսպան Ներսեսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները նախապես ծրագրված էթնիկ զտումների քաղաքականության մի մասն են, որը Արցախի 10-ամսյա շրջափակման գագաթնակետն է։ Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100.000 մարդկանց բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած հրատապ հումանիտար խնդիրներին։

Դեսպանն ընդգծել է նաև մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, որը կապահովի, որ բոլոր բռնի տեղահանվածներն իրավունք ունենան վերադառնալու իրենց նախնիների հայրենիք։
Մեծ Բրիտանիայի հայկական եկեղեցու առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել, որ հայկական բոլոր պաշտամունքային վայրերն ու հուշարձանները չպղծվեն Ադրբեջանի կողմից, և որ բոլոր հայերը կարողանան մուտք գործել այդ վայրեր:

Միջոցառմանը ներկա են եղել հոգևոր առաջնորդներ, խորհրդարանականներ և տարածաշրջանային փորձագետներ։

Back to top button