ԿարևորՄիջազգային

Իրանի Քանդովան գյուղը ներառվել է աշխարհի լավագույն տուրիստական գյուղերի ցանկում

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Քանդովան գյուղը, տարբեր երկրների 200-ից ավելի գյուղերի հետ մրցակցության շրջանակում, ներառվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաշխարհային գյուղերի ցանկում։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ այս մասին ասել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության զբոսաշրջության հարցերով փոխնախար Ալի Ասղար Շալբաֆյանը՝ մասնակցելով Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 25-րդ Գլխավոր ասամբլեայի և կազմակերպության 191-րդ և 120-րդ գործադիր խորհրդի շրջանակներում անցկացվող լավագույն տուրիստական գյուղերի հռչակման արարողությանը:

Շալբաֆյանը նշել է․ «Զբոսաշրջության դեպարտամենտի կողմից այս մրցույթին մասնակցելու համար առաջադրվել են մեր երկրի ութ գյուղեր, այդ թվում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Քանդովանը, Լոռեստանի Բիշեն, Քերմանի Մեյմանդը, Ղեշմի Սոհեյլը, Քուրդիստանի Փալանգանը, Գիլանի Ղասեմաբադը, Մազանդարանի Քանդլոսը և Սպահանի Աբիանեն»:

Փոխնախարարը նշել է, որ լավագույն զբոսաշրջային գյուղի ընտրության ծրագիրը սկսվել է 2021 թվականին՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից, նպատակ ունենալով զբոսաշրջությունը վերածել գյուղերի զարգացման և գյուղացիների բարեկեցության շարժիչ ուժի։

Back to top button