Հաջողության նոտա

Նպատակասլացությունն ու աշխատասիրությունը բացում են բոլոր դռները. ֆուդբլոգեր Արփի Բուգուլյան․ «Հաջողության նոտա»

Դիզայներ, ֆուդբլոգեր Արփի Բուգուլյանը դպրոցական տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ պարով, այնուհետև սովորել է թարգմանչական գործ: Առաջին կուրսից սկսել է աշխատել: Կյանքի բերումով, ընտանիք կազմելուց հետո ապրել է Սան Պաուլոյում, Ռիգայում և Կիևում:

Առաջնեկի ծնունդից հետո սկսել է վարել ինստագրամյան հարթակում առաջին հայալեզու ֆուդբլոգը, իսկ դստեր ծնունդից հետո սկսել է ուսումնասիրել դիզայնը։ Սիրում է նկարել, զբաղվել վոկալով, սպորտով և ճամփորդել:

Back to top button