ԿարևորՀասարակություն

Խողովակաշարի փոխարինման պատճառով Մյասնիկյան պողոտայի երթևեկելի առաջին գոտին փակ կլինի

Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի երթևեկելի առաջին գոտին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ից, Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, Ավանից դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկող տրանսպորտային միջոցների համար, «կանչովի հետիոտնային» լուսացույցից մոտ 100 մ. վերև ընկած հատվածում փակ է լինելու առաջին երթևեկելի գոտին: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Back to top button