ԿարևորՀասարակություն

Լիտվայի վարչապետն այցելել է «Թումո» ստեղծարար կենտրոն

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր այցելել է «Թումո» ստեղծարար կենտրոն։

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե. «Զարմացած չեմ, որ թումոցիներն իրենց դպրոցներում մաթեմատիկայի գերազանց արդյունքներ են ցույց տալիս: Չնայած, որ այստեղ ուղղակիորեն մաթեմատիկա չի ուսուցանվում, վերջնական նախագծերը ստեղծելիս հանդիպած մարտահրավերները նրանց ավելի ճկուն ու ուժեղ են դարձնում, և այսպիսով բարդ թեմաներն ավելի հասանելի են նրանց համար»:

Լիտվայի վարչապետը Թումո էր այցելել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան, Լիտվայում ՀՀ դեսպան Հովհաննես Իգիթյանի և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասի հետ:

Այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են Թումոյի յուրահատուկ մոտեցումներին և միջազգային հաջողություններին, իսկ Լիտվայի վարչապետն իրեն փորձեց թումոցու դերում՝ բացահայտելով Թումո շավիղը և ինքնուրույն ուսումնասիրելով Թումոյի դինամիկ և անհատականացված կրթական ծրագիրը:

Այցն ավարտվել է Թումոյի նորարարական մոդելի միջազգային ընդլայնման փորձերի քննարկմամբ: Հուսով ենք, որ այսպիսի շփումներ դեռ շատ կլինեն՝ հնարավորություն տալով պլանավորել թումոյական կրթության հնարավոր ներդնումը Լիտվայում:

Ավելի վաղ տիկին Շիմոնիտեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Back to top button