ԿարևորՀասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ ՀՀ-ից դուրս են եկել. Փաշինյան

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձինք ՀՀ-ից դուրս են եկել, այսօր կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ չի ցանկանում այդ թվի վերաբերյալ հետևություններ անել, քանի որ հնարավոր է նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու:

«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կոչ եմ անում, որ որպես առաջնային պլան ունենան ՀՀ-ում մնալը: Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար: Այն դեպքում, երբ դե ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինի վերդառնալ ԼՂ՝ մեր քաղաքականությունն է, որ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում: Ես ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կոչ եմ անում ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան: Մեր բոլորի քաղաքական  և հստակ ուղերձը պետք է լինի այն որ մենք  չենք ուզում և կոչ ենք անում չդիտարկել ՀՀ-ից արտագաղթելու, հեռանալու տարբերակը»,- ասել է Փաշինյանը:

Back to top button