Էկոսֆերա

Հայաստանում կայացավ Բնության պահպանության միջազգային միության համաժողովը․ «Էկոսֆերա»

Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում և աշխարհում 1-ին անգամ տեղի ունենացավ բնապահպանական ամենամեծ կառույցներից մեկի՝ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։

Սա աննախադեպ իրադարձություն է, որը Հայաստանում հավաքեց տարբեր երկրներից ժամանած տասնյակ հյուրերի, բնապահպանության ոլորտի առաջատար մասնագետների, որոնք մի քանի օր շարունակ քննարկեցին Բնության պահպանության միջազգային միության նպատակներն ու մարտահրավերները, ինչպես նաև ծանոթացան ոլորտի տեղի ներկայացուցիչների հետ։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, կարևորելով Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը, ասել է․ «Համաժողովը լավ առիթ է խոսելու բնության և կենսաբազմազանության պահպանության մասին, այդ թվում՝ Հայաստանի։ Հատուկ ընդգծեմ, որ Հայաստանն իր կենսաբազմազանությամբ հարուստ երկիր է, ինչի հետևանքով թե՛ Կառավարությունը, թե՛ հասարակական սեկտորը մեծ պարտավորություն ունեն այն պահպանելու։ Մենք հիմա իրավական կարգավորումների, կառուցվածքային բարեփոխումների, մասնագիտական կարողությունների զարգացման իմաստով նախաձեռնողական քաղաքականություն ենք վարում»։

Back to top button