ԿարևորՄիջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում՝ հումանիտար նկատառումներով։

Ելույթ ունենալով Պեկինում ընթացող ֆորումում, որտեղ ներկա են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գուտերեշն իր ելույթի վերջում ասել է, որ անհրաժեշտ է համարում բարձրաձայնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին։

«Ես կոչ եմ անում անհապաղ մարդասիրական հրադադարի մասին՝ մարդկային տառապանքի այս էպիկական մասշտաբները մեղմելու համար: Չափից շատ են կորցված կյանքերը և
ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը կախված է մազից»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Այս ելույթից առաջ Գուտերեշը X-ում (նախկինում՝ Twitter) գրել էր, որ խստորեն դատապարտում է Ալ Ահլի հիվանդանոցին հասցված հարվածը, որի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։

Back to top button