ԿարևորՄիջազգային

Իսրայելը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Գազայի հատվածում ցամաքային գործողության վերաբերյալ

Իսրայելի պաշտպանության բանակը դեռ վերջնական որոշում չի կայացրել Գազայի հատվածում ցամաքային ռազմական գործողություն իրականացնելու վերաբերյալ։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը։

«Մենք պատրաստվում ենք պատերազմի հաջորդ փուլերին: Մենք դեռ չենք ասել, թե դրանք ինչպիսին կլինեն,- Հեխտի խոսքերն է մեջբերում Reuters-ը: «Բոլորը խոսում են ցամաքային գործողության մասին, բայց դա կարող է լինել այլ բան»:

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Բացի այդ, զանգվածային հրթիռային հարձակումներից հետո կազմակերպության մարտիկները ներթափանցել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ վերցրեցին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսեցին օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին։

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ իսրայելցիների զոհերի թիվը գերազանցել է հազարը, վիրավորվել են մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ։

Back to top button