ԿարևորՄշակույթ

Հասմիկ Գրիգորյանը՝ OPUS KLASSIK-ի մրցանակակիր

Բեռլինի Կոնցերտհաուսում օրերս կայացել է դասական երաժշտության ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ OPUS KLASSIK-ի գալա համերգը։

Ինչպես հայտնում են Armenian National Music-ից, այս տարվա հաղթողների շարքում է նաև սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։ Նա լավագույնն է ճանաչվել «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում՝ Ռախմանինովի ռոմանսների ձայնագրության համար։

2023 թ․ OPUS KLASSIK-ի հաղթողների թվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են Յակուբ Յոզեֆ Օրլինսկին, Դեվիդ Գարեթը, Անն-Սոֆի Մութերը և այլ հայտնի երաժիշտներ։ Մրցանակաբաշխությունն, այլ կերպ անվանում են նաև դասական երաժշտության «Գրեմմի»։

Back to top button