Սպորտ
Հայաստանի Սամբոյի հավաքականը Իսպանիայից կվերադառնա 11 մեդալով
Հայաստանի Սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով, որից՝ 2 ոսկի, 4 արծաթ և 5 բրոնզ: Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մրցումային երրորդ օրը հայ սամբիստները թեև ոսկե մեդալ չեն նվաճել, սակայն մեդալների թիվն ավելացրել են ևս երեքով: Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ բրոնզե մեդալների են արժանացել աղջիկների առաջնության 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոզա Խաչատրյանը և երիտասարդներից Գոռ Մայիլյանը, ով երրորդն էր 57 կգ քաշային կարգում, իսկ պատանիներից՝ 70 կգ քաշային Նարեկ Շատվերյանը ցավալի պարտություն է կրել միայն եզրափակչում և կանգնեց պատվո երկրորդ հարթակին: