Սևրի պայմանագրից Մեծ Բրիտանիան և մյուս տերությունները «ձեռքերը լվացին» իրենց կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը կյանքի կոչելուց։
Բրիտանացիներն ամեն կերպ խուսափեցին հայկական մանդատը վերցնելուց։ Նրանց իշխանությունները թուրք-հայկական պատերազմի ընթացքում որևէ լուրջ աջակցություն չցուցաբերեցին Հայաստանին, որը փաստացի մնաց միայնակ։
Հետագայում էլ Անգլիան ակտիվ համագործակցեց քեմալական Թուրքիայի հետ, ինչը ճակատագրական հետևանքներ ունեցավ Հայկական հարցի համար։
1921թ․-ի հունվարին Անտանտի երկրների Գերագույն խորհրդի նիստում Մեծ Բրիտանիայի աջակցությամբ որոշվեց վերանայել Սևրի պայմանագիրը։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ «Մեծ Բրիտանիան և Հայկական հարցը»՝ մաս 6-րդ։