ԿարևորՀասարակություն

Երևանը 2805 տարեկան է

Երևանը տոնում է 2805-ամյակը։ Օրվա կապակցության շնորհավորական ուղերձ է հղել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն»,- գրել է Ավինյանը։

Ուղերձում ասված է․

«Սիրելի երևանցիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։

Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։

Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։

Ե՛վ որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն, քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։

Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»,- ասված է Տիգրան Ավինյանի գրառման մեջ:

Back to top button