ԿարևորՀասարակություն

Հայտնի են բուհերի հեռակա ուսուցման քննությունների օրերը և քննական կենտրոնները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2023 թվականի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների քննական կենտրոնների ցանկը:

Քննական կենտրոնները 15-ն են՝ 6-ը մարզերում, 9-ը՝ մայրաքաղաքում:

Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝

թիվ 57 հիմնական դպրոց

թիվ 118 ավագ դպրոց

թիվ 135 հիմնական դպրոց

թիվ 155 հիմնական դպրոց

թիվ 168 հիմնական դպրոց

թիվ 170 ավագ դպրոց

թիվ 189 ավագ դպրոց

թիվ 190 ավագ դպրոց

թիվ 200 հիմնական դպրոց

Մարզերի քննական կենտրոններն են՝

Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 2 հիմնական դպրոց

Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց

Լոռիում՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց

Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոց

Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 և Կապանի թիվ 6 հիմնական դպրոցներ

Հաստատվել են նաև 2023 թվականի հեռակա ուսուցման միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների.

22.10.2023 թ.- «Օտար լեզուներ»

23.10.2023 թ.- «Քիմիա», «Ռուսաց լեզու»

24.10.2023 թ.- «Հայոց լեզու և հայ գրականություն»

25.10.20223 թ.- «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

26.10.2023 թ.- «Մաթեմատիկա»

27.10.2023 թ.- «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Back to top button