ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ-ն հրատապ քննարկում է անցկացնում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հրատապ կարգով քննարկում է անցկացնում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Դոմագոյ Հայդուկովիչը (Խորվաթիա) ներկայացնում է զեկույցը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 100 600 հայ լքել է Լեռնային Ղարաբաղը տասը ամիս տևած հումանիտար ճգնաժամից և 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողության հետո: Ըստ ԵԽԽՎ-ի՝ պարզ է, որ Ադրբեջանն ունի պատասխանատվություն և պարտավորություն՝ պաշտպանելու այս տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքներն ու ազատությունները և անելու ամեն ինչ՝ ապահովելու հարգանքը հայ բնակչության իրավունքների ու նրանց անվտանգության նկստմամբ։

Ափսոսանք հայտնելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համար, որոնք ստիպել են գրեթե ողջ բնակչությանը լքել իր նախնիների հայրենիքը և կասկածներ հարուցելով էթնիկ զտումների բազմաթիվ ասպեկտների վերաբերյալ՝ զեկույցը կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել միանշանակ, իրական և անհապաղ գործողություններ՝ ցույց տալով իր պատրաստակամությունը՝ ապահովել հայ բնակչության վերադարձը Լեռնային Ղարաբաղ և պաշտպանել նրանց իրավունքները։

Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրախորհրդի արագ մուտքը տարածաշրջան, առաջին քայլը կլինի:

Ի վերջո, զեկույցն անդրադառնում է իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանման հետևանքով առաջացած սարսափելի հումանիտար իրավիճակին և ընդգծում է Հայաստանին աջակցելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գործողությունների միջոցով։

Back to top button