Հասարակություն

Սահմանամերձ հողերի 80 տոկոսը հնարավոր չէ մշակել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Քսան տարուց ավելի է, ինչ սահմանամերձ գյուղերի բնակիչները հրաժեշտ են տվել հանգիստ կյանքին: Նրանք ապրում են՝ ամեն վայրկյան կրակոցի վախը սրտում, բայց և չեն էլ պատրաստվում թողնել իրենց բնակավայրերը: Հայրենի կառավարությունն էլ արդեն երկրորդ տարիին է, ինչ որոշակի աջակցություն է ցուցաբերում սահմանամերձ գյուղերի բնակիչներին։

Արդեն երկրորդ տարին է, ինչ մեր երկրի կառավարութունն աջակցում է սահմանամերձ  գյուղերի բնակիչներին՝ գնդակոծման տակ գտնվող  հողատարածքների ոռոգման ջրի 50 տոկոս զեղչ կիրառելով և  գյուղացիների փոխարեն վճարելով հողի հարկը: Տարածքային կառավարման նախարարությունում աջակցման այս ձևը արդյունավետ են համարում: Փոխարենը՝ անարդյունավետ են համարում սահմանամերձ  գյուղերի բնակիչներին ընդհանրապես հարկերից ազատելը: «Հարկային արտոնությունները միշտ չեն, որ ամենաարդյունավետ միջոցն են։ Քաղաքականության առումով մենք խուսափում ենք, աշխատում ենք մինիմալի հասցնել հարկային արտոնությունների գաղափարը: Այլ խնդիր է, որ այդ թիրախային համայնքներում, որտեղ մենք արձանագրում ենք  խնդիրներ, փորձում ենք իրենց փոխարեն վճարել: Աստված տա, մյուս տարի այդ վտանգը վերանա, հնարավոր կլինի, այլ խնդիրների անդրադառնալ»,- ասում է տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը։

Զրուցեցինք կոնկրետ հասցեատերերի՝ այս դեպքում  գիշեր ու ցերեկ գնդակոծման տակ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ: Նախ նշեմ, որ բնակիչները շարունակում են պնդել՝  կառավարությունը պետք է հասկանա, որ  իրենց աջակցություն է պետք: Զրուցակիցներս մարդիկ են, ովքեր սեփական մաշկի վրա շատ հաճախ են զգում, թե որքան վտանգավոր է հող մշակելը իրենց համայնքներում ու հողամասերում։ «Գործ անելուց կրակում են, բայց ճար չունենք, պիտի անենք, սեզոնը բացվել է»,- ասում նա։

Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետ Մանվել Կամենդատյանը հիշում է՝ նույնիսկ պատերազմի տարիներին էին գյուղացիները մի կողմից կռվում, մյուս կողմից հող մշակում։ Վերջին մի քանի տարիներին հող մշակեը գրեթե անհնար է դարձել: Դե «իսկ հարկային արտոնություններ պետք է ավելի շուտ տրվեին,- նկատում է ու հավելում,- Եթե արտոնություն են  տալիս, պետք է էդ գումարը տան գյուղացուն։ Մեր գյուղի ամբողջ տարածքն է  նշանառության տակ»։

Սահմանամերձ գոտու հողերի 80 տոկոսն այսօր հնարավոր չէ մշակել, ասում են տեղացիներն ու փաստում՝ վերջին տարիներին գյուղում ապրելն ավելի վտանագվոր է դարձել:

Կարդացեք նաև

Back to top button