ԿարևորՔաղաքական

ԱՄՆ միակ նպատակը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովումն է. Միլլեր

Հարավային Կովկասում ԱՄՆ միակ նպատակը խաղաղության և կայունության ապահովումն է, ամենօրյա ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մեր միակ նպատակը Հարավային Կովկասում, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կայուն խաղաղության և կայունության ապահովումն է, և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը»,- ասել է խոսնակը։

Back to top button