ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետի թեկնածու է գրանցվել Տիգրան Ավինյանը

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին իբրև քաղաքապետի թեկնածու է գրանցվել միայն Երևանի գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը մեկնարկել է, նիստին ներկա է ավագանու 37 անդամ։

Նիստը բոյկոտել են «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները: «Հանրային ձայն» խմբակցությունը ներկա է։

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին ավագանի են անցել «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ Փաստացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների ամենաբարձր՝ 32.5 տոկոսը, բայց միայնակ չի կարող քաղաքապետ ընտրել։

Back to top button