Խոշորացույց

«Էթնիկ զտումը» քաղաքական հարմար տերմին է ցեղասպանություն չասելու համար. «Խոշորացույց»

Համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջում արդեն երրորդ օրը իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացումն է։ Այսօր աշխարհի շատ երկրներ դատապարտում են Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ իրականացված հարձակումը, Պաղեստինի  բնակչության մասին ավելի քիչ է խոսվում։

Եվ այստեղ վերադառնում ենք մեր՝ Արցախյան հակամարտությանը, որտեղ հայ խաղաղ բնակչության զանգվածային բռնի տեղահանումը  2-3 օր տեղ զբաղեցրեց միջազգային մամուլի էջերում ու հետո, հավանաբար, կմոռացվի։

Մոռացվում է, եթե չի խոսվում դրա մասին, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Աշխարհը մեծ է, բազմազան է, բոլորն ունեն իրենց խնդիրները, բոլոր խնդիրներն էլ կարեւոր են աշխարհաքաղաքական զարգացումների ներքո, ասում է իրավապաշտպանը։

«Եթե դու չես խոսում քո խնդիրների մասին, ոչ ոք դրա մասին չի էլ խոսի։ Ու դա կյանքի օրենքն է։ Այնպես որ, ինչքան խոսենք` հատկապես միջազգային տարբեր հարթակներում, այնքան Արցախի խնդիրը վառ կպահվի, ուշադրության կենտրոնում կմնա»։

Արդեն մոտ երկու շաբաթ փորձում ենք հասկանալ, Արցախում տեղի ունեցածը ցեղասպանությո՞ւն է, թե՞ էթնիկ զտում։

Էթնիկ զտումը քաղաքական տերմին է, համար գտնված տերմին` ցեղասպանություն չասելու համար։ Քաղաքակիրթ աշխարհը դա հասկանում է, բայց չի ցանկանում այդ պատասխանատվությունը կրել։ Ցեղասպանություն հայտարարելու համար պետք է լինի փաստահավաք աշխատանք, հիմնավորում։

Իսրայելա-պաղեստինյան, ռուս-ուկրաինական, արցախյան պատերազմները կարծես ցույց են տալիս, որ աշխարհում մարդու իրավունքները խիստ տարբերակված են։ Կան մարդիկ ու ազգեր, որոնց իրավունքներն ավելի շատ են պաշտպանվում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հակամարտությունները, մարդու իրավունքներն ու աշխարհը. թեմայի շուրջ ենք զրուցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Back to top button