Վերնատուն

Երբ քաղաքակրթությունը կրկին վերադառնում է ցեղային ընկալումներին․ «Վերնատուն»

Ինչո՞ւ մարդկությունը այդպես էլ չի կարողանում հասնել իր երազած հասարակության անթերի մոդելին, ինչի մասին խոսվում են ուտոպիստական գրքերում և տեխնոլոգիապես գերզարգացած աշխարհում դեռևս վայրի օրենքներ ու դաժան պատերազմներ են, ուրեմն այն, ինչ գրել են մեծ մտածողներն ու գրողները հաստատում է այն միտքը, որ մտքի, տեսության,գրականության ու գեղարվեստի վրա չենք կարող հենվել։

Արձակագիր Արամ Ավետիսը խոսելով ամերիկացի գրող Գերտրուդա Սթայնի «Ֆրանսիա Փարիզ» գրքի մասին, որտեղ գրողը խոսում է Փարիզի իր հիշողությունների, առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմների մասին, նշում է, որ Սթայնը ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ մարդկության կյանքում երկրորդ համաշխարհային պատերազմ հնարավոր է, որ քաղաքակիրթ Եվրոպայում պատերազմ կսկսվի։

«20-րդ դարում Եվրոպայի կենտրոնում, քաղաքակրթության «օրրանում» սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը և որ այդ զարգացածության հասած ժողովուրդները կարող են վերադառնալ ցեղային ընկալումների մակարդակին, առաջ բերելով ոչ թե մարդու այլ՝ ցեղի ու գանգի ֆորմայի գաղափարը», – ասում է Արամը։

Սթայնը քաղաքակրթության մասին է խոսում, նշում է արձակագիրը, հղում անելով ֆրանսիացիներին։ Արամ Ավետիսը խոսում է պատերազմի և նորաձևության ընդհանրության մասին, որ պատերազմից հետո անհնար է ապրել հին կանոններով ու հին լեզվով, քանի որ պատերազմից հետո փոխվում ու քանդվում է հին աշխարհակարգը կոտրվում են վարդագույն ակնոցները, հին կուռքերը ընկնում և դու աշխարհին սկսում ես ուրիշ կերպ նայել, իսկ նոր ձևը ոչ մի հին կանոնի չի ենթարկվում։ Նոր ձևն իր հետ նոր արտահայտչամիջոցներ է բերում, որի շնորհիվ մարդն ավելի է մոտենում ապագային։

Back to top button