ԿարևորՄշակույթ

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է Մայր թատրոնի վերակառուցման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում են թատրոնի տանիքի վերակառուցման, փորձասենյակների և հանգստի սենյակների վերանորոգման աշխատանքներ:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ արդեն իսկ վերակառուցվել է տանիքի 3000 քառ. մ տարածք, իսկ փորձասենյակների և հանգստի սենյակների վերանորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկայում:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացվել են թատրոնի խաղացանկային ներկայացումները, նախատեսվող առաջիկա ծրագրերը: Քննարկվել են առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները:

Back to top button