ԿարևորՄշակույթ

«Կարապի լիճը» բալետը կբեմադրվի Օպերային թատրոնում

Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի առաջնախաղին ընդառաջ:

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, նախագծի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին, բալետմայստերի օգնական Տատյանա Ռաստորգուևան, թատրոնի գլխավոր բալետմայստերի պ/կ Ռուբեն Մուրադյանը։ Ավելի քան 35 տարի ընդմիջումից հետո ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կարապի լիճը» Օպերային թատրոնում կբեմադրվի 5-րդ անգամ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է Օպերային թատրոնին առաջնախաղի առիթով և վերահաստատել ԿԳՄՍ նախարարության՝ մշտապես թատրոնի կողքին լինելու ու առաջիկա ծրագրերին աջակցելու պատրաստակամությունը։
«Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի բեմադրությունը կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում։ Հատկապես այս օրերին նաև մշակույթով պետք է հաղթահարենք դժվարությունները։ ԿԳՄՍ նախարարության քաղաքականության առանցքում է աջակցել և խրախուսել մշակույթի զարգացմանն ու հանրահռչակմանն ուղղված ցանկացած ծրագիր»,- ասել է Դանիել Դանիելյանը։

Կարեն Դուրգարյանի գնահատմամբ՝ յուրաքանչյուր Օպերային թատրոն պետք է բեմադրի «Կարապի լիճը» բալետը, որին թատերախումբը վաղուց պատրաստ էր։

Նինո Անանիաշվիլին շնորհակալություն է հայտնել հաջող համագործակցության համար՝ բարձր գնահատելով արված աշխատանքը։ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետային ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 16-ին, 17-ին, 18-ին՝ ժամը 19:00-ին։

Կարդացեք նաև
Close
Back to top button