ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Ադրբեջանական վերջին հարձակումների հետևանքով Արցախում սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա․ «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանական վերջին հարձակումների հետևանքով Արցախում սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա, ֆեյսբուքի էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը:

«Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը:

Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ:

Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներով սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա»:

Back to top button