ԿարևորՔաղաքական

Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում գրառում է կատարվել իսրայելապաղեստինյան հակամարտության սրման կապացությամբ։

Գրառման մեջ նշված է․

«ՀՀ ԱԳՆ-ն ցնցված է Պաղեստինի և Իսրայելի միջև բռնություններից և քաղաքացիական բնակչության վրա հարձակումներից։

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»։

Իսրայելում զոհերի թիվը հասել է ավելի քան 150-ի, 1104 մարդ վիրավորվել է:

Այդ մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Պաղեստինում հայտարարել են, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի, 1610-ը վիրավոր են։ 

Back to top button