ԿարևորՀասարակություն

Ինչպես լրացնել ԼՂ բռնի տեղահանված երեխաների դիմումները 100 հազար դրամները ստանալու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆեյսբուքի էջում հրապարակել է ԼՂ-ից բռնի տեղահանված, մինչեւ 18 տարեկան անչափահասների համար նախատեսված 100 հազար դրամ միանվագ աջակցությունն ստանալու քայլերի հաջորդականությունը։

  • Քայլ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել https://dimum.ssa.am հարթակ։
  • Քայլ 2․ Ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, ապա «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածքներին միանվագ դրամական սոցիալական աջակցության դիմումներ» էջն ու սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։
  • Քայլ 3․ Անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հասցե և սեղմել «շարունակել»։ Ստուգման կոդը կուղարկվի Ձեր էլեկտրոնային հասեցին, որը կարող եք լրացնել համապատասխան դաշտում և շարունակել գրանցումը։
  • Քայլ 4․ Բացված էջում անհրաժեշտ է լրացնել երեխայի մոր (կամ օրինական ներկայացուցչի) տվյալները։ Անհրաժեշտ բոլոր դաշտերը ճիշտ լրացնելուց և հաստատելուց հետո պետք է գրանցել երեխաների տվյալները:
  • Քայլ 5․ Երեխաների տվյալները գրանցել՝ «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակով բացվող հարթակում։ Հաստատելուց հետո անհրաժեշտ է կցել՝ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե դիմումատուն մայրն է, իսկ եթե դիմումը ներկայացնում է խնամակալը, ապա պետք է կցել երեխայի ծննդյան վկայականի պատճենը և խնամակալության փաստաթղթի պատճենը։ Փաստաղթերը կցելուց հետո՝ շարունակել լրացնել հաջորդ երեխայի տվյալները կամ ավարտել տվյալ դիմումի մուտքագրումը:
  • Քայլ 6․ Դիմումի մուտքագրումն ավարտելուց հետո գրանցված տվյալները կփոխանցվեն մշակման փուլ, և կտրվի համապատասխան ընթացք:
Back to top button