ԿարևորՀասարակություն

Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան, ֆեյսբուի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի գրառման մեջ:

Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նշել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատերազմ է հայտարարել իր երկրին: Ավելի վաղ նա կարգադրել էր անվտանգության ոլորտում հատուկ դրություն մտցնել երկրի կենտրոնական և հարավային հատվածներում:

Back to top button