Միջազգային

Բանաձեւի ընդունումից հետո Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է Ջոն Քերիին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, երբ հայտնի է դարձել, որ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության հարցով, այս մասին հայտնում է Hurriyet Daily News -ը:

Ահմեթ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան «բացասական ակնկալիք չունի բանաձևից», ու նշել, որ Թուրքիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում այն նախաձեռնությունների դեմ, որոնք անհանգստացնում են Թուրքիային, և իրենք հուսով են, որ ամերիկացիները նման վերաբերմունք չեն ցուցաբերի:

Back to top button