ԿարևորՀասարակություն

Խոստացված դրամական աջակցությունը փոխանցվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին փոխանցվել է խոստացված միանվագ դրամական աջակցությունը։

«Խոստացված 100-հազարական դրամները քիչ առաջ փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին և եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր։

Մեր մյուս քույրերին և եղբայրներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես: Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձևով նրանց տվյալները կամրակցեն իրենց քարտային հաշիվներին:

Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին և 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով»,- ասված է գրառման մեջ:

Back to top button