Հատվող եթեր

Կտրուկ և թռիչքային վրձնահարվածներ՝ լի լիրիկական տրամադրությամբ․ «Հատվող եթեր»

Նրա արվեստում մեկտեղված են իրականությունն ու գեղարվեստական երևակայությունը, յուրաքանչյուր ստեղծագործություն մեծ ապրումների, ներշնչանքի, հույզերի պոռթկում է, արվեստ, որին գեղանկարիչը նվիրել է իր ողջ կյանքն ու ստեղծագործական գործունեությունը:

Նկարիչ Մելքոն Հովհաննիսյանի մասնագիտական բարձր հմտությունները դրսևորվել են և՛ գեղանկարչության, և՛ գրաֆիկայի, և՛ գոբելենագործության մեջ, բազմաթիվ ինքնատիպ հարթաքանդակներ է կերտել և ոչ միայն Հայաստանում։

Ու չնայած արվեստագետի հետաքրքրությունների շրջանակը լայն է և բազմակողմանի, այնուամենայնիվ պաստելը նրա յուրահատուկ կիրքն է, որը հնարավորություն է ընձեռում արտահայտելու սեփական հոգու պոեզիան և երաժշտությունը: Նրա ձեռքերում պաստելը ոչ միայն գունավոր մատիտ է, այլ նաև կախարդական փայտիկ, որը նրան հնարավորություն է տալիս հասնելու իր արվեստում կատարելության՝ նվիրելով մեզ գունային համահունչ ամբողջականությամբ լի գործեր, որտեղ միաձուլված են երազանքներն ու իրականությունը, անհուն սերը ծննդավայրի նկատմամբ:

Գեղանկարիչը ծնվել է Գանձակում՝ 1949 թվականին: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է բազմաթիվ համամիութենական և հանրապետական ցուցահանդեսների, աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Դամասկոսում, Բեյրութում, Հալեպում: Զրույց նկարիչ Մելքոն Հովհաննիսյանի հետ:

Back to top button