ԿարևորՔաղաքական

Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կկարողանան հանդիպել Բրյուսելում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում։

«Ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա։ Ուստի այստեղ մենք չենք կարող խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»,- ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «ռազմական ուժի կիրառումը հակամարտությունները լուծելու համար»։

«Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում, հատկապես, որպեսզի կանխվի հակամարտության հետագա զարգացումը և Հայաստանը քաղաքականապես կկայունանա», — եզրափակել է Բորելը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Իսպանիայում պետք է կայանար Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ ղեկավարների հանդիպումը, սակայն Ադրբեջանի նախագահը չորեքշաբթի օրը հրաժարվել է բանակցություններից։

Կարդացեք նաև
Close
Back to top button