ԿարևորՀասարակություն

Իրականցվում է անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ԴՆԹ նույնականացման գործընթաց

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» (հասցե` ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հերացի 5/1) իրականացվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատներից ԴՆԹ սեկվենավորման համար նմուշների ընդունման գործընթաց:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նույնականացման համար կարող են դիմել անհետ կորած անձի ծնողները կամ զավակները:

Նմուշների հանձնման համար հարազատը պետք է ներկայանա Դատաբժշկական գիտագործնական կենտրոն` անձը հաստատող փաստաթղթով։

Հարցերի դեպքում զանգահարել` 010-58-71-06 հեռախոսահամարով:

Back to top button