ԿարևորՔաղաքական

Բորելը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Եվրոպական միությունը ողջունում է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացումը՝ երեքշաբթի օրը։ Որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ Նախագահի ստորագրությունից հետո։

Միջազգային քրեական դատարանն առաջին միջազգային մշտական դատական ատյանն է, որը ստեղծվել է միջազգային լայն հանրության համար մտահոգություն ներկայացնող ամենածանր հանցագործությունների մասով հետաքննություն կատարելու և հետապնդում իրականացնելու նպատակով:

Եվրոպական միությունը կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռևս չեն միացել  Հռոմի ստատուտին, միանալ։ Հռոմի ստատուտին յուրաքանչյուր պետության մասնակցությունն միջազգային հանրությանն ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամրապնդում է անպատժելիության մթնոլորտը վերացնելու և հաշվետվության մշակույթ ձևավորելու  ընդհանուր վճռականությունը:

Եվրոպական միությունը՝ մեր միջազգային գործընկերների հետ կշարունակի համատեղ աշխատել՝ նպաստելու Հռոմի կանոնադրության վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի անձեռնմխելիությունը:

Back to top button