ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան պատրաստ է Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին համաձայնագիր ստորագրել. Կոլոննա

Փարիզը համաձայնել է պայմանագրեր կնքել Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ, այսօր Երևանում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան։

«Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրերի կնքմանը, որոնք թույլ կտան ռազմական տեխնիկա մատակարարել Հայաստան, որպեսզի նա կարողանա ապահովել իր պաշտպանությունը»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է նա։

Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետը հրաժարվել է որևէ մանրամասներ հաղորդել։

«Շատ մանրամասներ չեմ կարող հայտնել. եթե պետք է մի փոքր առաջ գնամ, ապա իմացեք, որ կան բաներ, որոնք արդեն համաձայնեցված են Հայաստանի և Ֆրանսիայի միջև, և որոնք ընթացքի մեջ են»,- ասել է Կոլոննան։

«Կա երկրորդ կատեգորիայի բաներ, որոնք մենք կարող ենք անել Հայաստանի հետ»,- հավելել է նա՝ նշելով, որ երկու երկրներն էլ չեն ձգտում տարածաշրջանում էսկալացիայի:

Կոլոննայի խոսքով՝ այսօրվա իր այցը հերթական ձևն է ցույց տալու, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի նկատմաբ, որի նկրտումներն են ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։

«Ֆրանսիան շատ զգոն կլինի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասել է պաշտոնյան:

Back to top button