Մասնագիտություն

Փաստաթղթերի գիտակները. գործավարություն․ «Մասնագիտություն»

Այս մասնագիտությունն առաջին հայացքից թվում է մի փոքր ձանձրալի, աշխատանքային հոսքի ծավալն էլ բավականին մեծ է, բայց համարվում է պահանջված և, ստեղծման պահից անընդհատ փոփոխվելով ու կատարելագործվելով, լայն կիրառում է ստացել ամբողջ աշխարհում: Գրագետ և ճիշտ կազմված փաստաթուղթը բարձր է գնահատվում ինչպես կառավարչական պրակտիկայում, այնպես էլ գործարար աշխարհում:

Գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծում, ձևավորում, մշակում ու պահպանում. ցանկացած պետական, թե մասնավոր, մեծ և միջին հիմնարկներում և կազմակերպություններում, արխիվներում, կրթական կամ մշակութային հաստատություններում, տեղեկատվական ծառայություններում, ինչպես նաև շատ այլ կազմակերպություններում հենց նրանք՝ գործավարներն են ապահովում փաստաթղթերի հետ գրագետ աշխատանք:

Յուրաքանչյուր օր նրանք առնչվում են մեծ քանակությամբ փաստաթղթերի հետ, քանզի տիրապետում են փաստաթղթերի հետ աշխատանքի տարաբնույթ հմտությունների և նրբությունների, հաճախ նրանց աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը:

Հմուտ և արհեստավարժ գործավարը մասնագիտական գիտելիքներից և հմտություններից բացի պետք է լինի գործունյա և եռանդուն, դրական և պատասխանատու, նրբանկատ և ճշտապահ, ուշադիր և աշխատասեր, նախաձեռնող և սթրեսակայուն, և, որն ամենակարևորն է, լինի նաև չափազանց մարդասեր, քանզի գործընկերների, հաճախորդների և աշխատակիցների հետ շփումն անխուսափելի է:

Զրույց Երևանի պետական հումանիտար քոլեջի գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ մասնագիտության դասախոս Լիլիթ Բադալյանի հետ:

Back to top button