ԿարևորՔաղաքական

ԱԳ նախարարն իրավիճակը ներկայացրել է միջազգային դիվանագետներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետները հանդիպում են ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. այս մասին գրառումներ է կատարել ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում:

Ներկայացվել է իրավիճակը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հայատյաց քաղաքականության և, մասնավորապես, սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման արդյունքում.
Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումով՝ 100 զոհ և վիրավոր, իսկ Ադրբեջանի ագրեսիային նախորդել է Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։

ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները՝ ավելի քան 100 հազար հայեր, բռնի տեղահանվել են՝ իրենց կյանքի և ընտանիքների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների գոյության սպառնալիքի պատճառով. սա ակնհայտորեն հավասարազոր է էթնիկական զտումների, ինչպես սահմանված է միջազգայնորեն:

Իսկ փոխվարչապետները ներկայացրել են.

  • Կառավարության քայլերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի առաջնահերթ խնդիրների բացահայտմանը և լուծմանը,
  • կարիքների համապարփակ գնահատում, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի պատրաստում, համագործակցում/միջազգային գործընկերների հետ:
Back to top button