

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին՝ Թվիթեր) իր էջում անդրադարձել է ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարություններին և գրել.
«Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,-գրել է Մարուքյանը։
The so called UN mission in Nagorno Karabagh did their best to legitimize the ethnic cleansing, arbitrary detentions, destructions of the civilian infrastructure and other crimes committed by Azerbaijan. These guys are discrediting the UN as an institution. I look forward to the…
— Edmon Marukyan (@edmarukyan) October 3, 2023
Մարուքյանը վերահրապարակել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գրառումը՝ կից ավերված շենքերի և գնդակոծված ավտոմեքենաների լուսանկարներով, որում ասված է.
«…և ՄԱԿ-ը չի արձանագրել քաղաքացիական օբյեկտի ոչնչացումը»։
These guys are discrediting the UN as an institution. I look forward to the UN investigation on the activities of these "representatives". @AzerbaijanUnhcr @UN @UNHumanRights @unhrcpr https://t.co/Fsc2RVkubh
— Edmon Marukyan (@edmarukyan) October 2, 2023
ՄԱԿ առաքելությունից երեկ հաղորդել էին, որ ԼՂ-ում, ըստ ամենայնի, 50-ից 1000 էթնիկ հայեր են մնացել։
Իրենց այցի ընթացքում ՄԱԿ-ի թիմը մեկնել է Ստեփանակերտ։ Առաքելությունը հետևել է նաև Լաչինի ճանապարհին, որով վերջին օրերին անցել է ավելի քան 100,000 հայ։ Նրանք չեն հանդիպել դեպի Հայաստան ընթացող քաղաքացիական մեքենաների։
Թիմը հաղորդել էր, որ «այս փուլում դժվար է որոշել, թե արդյոք տեղի բնակչությունը մտադիր է վերադառնալ, թե ոչ»։