ԿարևորՄիջազգային

Մեքսիկայի եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով 10 մարդ է զոհվել

Մեքսիկայի հյուսիսում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։

Տամաուլիպաս նահանգի Սյուդադ Մադերո ծովափնյա քաղաքի Սանտա Կրուս եկեղեցու փլուզումից հետո 49 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Հաղորդվում է, որ զոհերի թվում առնվազն երկու երեխա կա։

Ոստիկանությունը հայտնել է, որ այդ պահին պատարագին ներկա է եղել մոտ 100 մարդ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այնտեղ մկրտության արարողություն է անցկացվել։

Միջադեպից հետո տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ։

Back to top button