ԿարևորՀասարակություն

Հռոմի պապը միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հորդոր է հղել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազարավոր մարդիկ Հռոմի պապի մտքի մեջ են, Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերը՝ նրա աղոթքներում, հայտնում է vaticannews-ը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի վիճակին․

«Այս օրերին հետևում եմ Լեռնային Ղարաբաղի փախստականների ողբերգալի իրավիճակին։ Կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության իմ հորդորը և կոչ ուղղում միջազգային հանրության աջակցությամբ կողմերի երկխոսության համար, որը կհանգեցնի երկարաժամկետ համաձայնության՝ վերջ դնելով հումանիտար ճգնաժամին»։

Սրբազան Պապն իր աղոթքն է բարձրացրել Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում վառելիքի պահեստարանի պայթյունից զոհված 170 անձանց համար։

Կարդացեք նաև

Back to top button