ԿարևորՍպորտ

Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը նվաճել է Արթուր Դավթյանը

Հայաստանի հավաքականի 4 անդամ` Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը հաղթահարել են սպորտային մարմնամարզության օլիմպիական խաղերի որակավորման փուլն ու անցել եզրափակիչ, որը կայանալու է հոկտեմբերի 7-ին և 8-ին։

Սպորտային մարմնամարզության օլիմպիական խաղերի առաջին ուղեգիրը Հայաստանից նվաճել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը․ հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում մրցել է բազմամարտում և դրա արդյունքով նվաճել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր։

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը, որը ընթանում է Բելգիայի Անտվերպեն քաղաքում, Հայաստանից մասնակցում է 5 մարզիկ` Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը։

Back to top button