ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների, այդ թվում՝ գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ, հայտնում է Mehr գործակալությունը։
Նշվում է, որ այցի օրակարգում է տարածաշրջանում վերջին զարգացումների և երկկողմ հարաբերությունների, հատկապես տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտների քննարկումը։