ԿարևորՀասարակություն

Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 483 անձ

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 079 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 84 408 անձ։

45 516 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից, հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Back to top button