ԿարևորՀասարակություն

ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց միանվագ 100,000 դրամ աջակցություն տրամադրելու նպատակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել որոշում, ըստ որի ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրամադրվի միանվագ 100,000 դրամ աջակցություն՝ առաջնային կարիքների բավարարման նպատակով։

Այս պահին մշակվում են ծրագրի ընթացակարգերը, որից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կհրապարակի դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։

Back to top button