ԿարևորՔաղաքական

Սենատոր Ջեք Ռիդը կոչ է անում Բայդենին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին արցախահայերի էթնիկ զտումների համար

Սենատոր Ջեք Ռիդը նախագահ Ջո Բայդենին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախի 120,000 բնիկ քրիստոնյա հայերի էթնիկական զտումների համար։

Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, մեր աչքի առաջ ողբերգական դեպք է, ասել է սենատորը՝ նշելով, որ տասնյակ հազարավոր հայեր արդեն լքել են Լեռնային Ղարաբաղը, և ակնկալվում է, որ այդ թիվը կաճի։

«Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել, քանի դեռ այդ երկիրը մարտահրվեր է նետում աշխարհին, ունի տարածքային նկրտումներ և վարում է էթնիկ զտումների համակարգված քաղաքականություն»-, ասել է նա։

Back to top button