ԿարևորՔաղաքական

Եվրախորհրդարանի պատգամավորները պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա

Հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում Եվրախորհրդարանի պատգամավորները կքննարկեն Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակը։

Խորհրդարանականները պատրաստվում են «դատապարտել Ադրբեջանի չարդարացված հարձակումը»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առնվազն 200 մարդ զոհվեց և ավելի քան 400-ը վիրավորվեցին։

Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, որին հաջորդեց արցախցիների բռնի տեղահանումը։

Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։

Back to top button